ՀԱՊԿ-ի վերլուծական ծառայությունը գործում է շուրջօրյա և ուշադիր հետևում է Կուրսկի շրջանում իրավիճակի զարգացմանը՝ հայտնել են ռազմական դաշինքի մամուլի ծառայությունից։ Կազմակերպությունը խոստացել է սահմանված ժամկետում իրականացնել բոլոր անհրաժեշտ ընթացակարգերը՝ Ռուսաստանի կողմից ռազմական օգնության խնդրանքի դեպքում, սակայն մինչև օրս Կուրսկի շրջանում ստեղծված իրավիճակի առիթով Ռուսաստանի կողմից նման դիմում չի եղել։                
 

Երեսփոխանի ակումբ

Երեսփոխանի ակումբ
17.10.2008 | 00:00

ԲԱՈՒՆԹԻ-2008
Ասում են՝ օրերս Քոնդոլիզայի հետ հանդիպելիս Տիգրան Սարգսյանը Райское наслаждение է ստացել:
***
ՏԱՐԻՔԱՅԻՆ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ
Ըստ Մինսկի խմբի դիտարկումների՝ վերջին շրջանում Սերժ Սարգսյանը սկսել է Գյուլ տատի հեքիաթներին հավատալ:
***
ԲԱՐԵՇՐՋՈՒՄ
Ըստ կրոնագետների՝ եթե ԱԺ նոր նախագահն իրոք խորհրդարանի բակում եկեղեցի կառուցի, ապա ԱԺ-ի ընդունած օրենքները կկոչվեն Ավետարան ըստ Հովհաննեսի:
***
ԽԱՍԻԱԹ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից հայտնում են, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականն իր բոլոր խաղերը немецкий счет-ով է պարտվում:

Դիտվել է՝ 14301

Մեկնաբանություններ